Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը կօգնի վերականգնել Բեյրութի նավահանգիստը

10:31   08 Օգոստոս 2020    308

Լիբանանյան ծագման մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը` աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, կմասնակցի պայթյունից ոչնչացված Բեյրութի նավահանգստի վերականգնմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին օգոստոսի 7-ին Noticias MVS-ին պատմել է լատինաամերիկյան երկրում Լիբանանի կենտրոնի ղեկավար Ամին Սայդեն Քարամը:

Նրա խոսքով` Մեքսիկայում դեռ ողբերգությունից առաջ էր դրամահավաք սկսվել` տնտեսական ճգնաժամ ապրող մերձարեւելյան հանրապետությանն օգնելու համար, եւ այդ աշխատանքը ներկայումս շարունակվում է:

«Մենք արշավներ ենք իրականացնում Լիբանանի Կարմիր խաչի գրասենյակ ռեսուրսներ ուղարկելու համար, եւ կան ձեռնարկատերեր, որոնք հնարավորություններ են փնտրում` Բեյրութի նավահանգիստը վերակառուցելու համար,- ասել է Քարամը:- Կառլոս Սլիմը կօգնի վերակառուցմանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները