Ամոնիումի նիտրատ տեղափոխող նավը 2018 թվականին Բեյրութում խորտակվել էր

11:03   08 Օգոստոս 2020    295

Rhosus նավը, որից Բեյրութում առգրավվել էին ամոնիումի նիտրատ, խորտակվել է քաղաքի նավահանգստում 2018 թվականին, հայտնում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով արբանյակային պատկերներին և նավի տեղաշարժի այլ տվյալներին:

Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանման պայմանների պատճռով օգոստոսի 4-ին որոտացած պայթյունի հետևանքով ավելի քան 150 մարդ է մահացել, մոտ 5 հազարը՝ վիրավորվել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Կոմերսանտը»-ը, մոլդովական դրոշով բեռնափոխադրող նավը Բաթումից Մոզամբիկ տեղափոխում էր 2,75 հազար տոննա ամոնիումի նիտրատ: Հավանաբար, նիտրատի խմբաքանակը արտադրվել է վրացական Ռուսթավի քաղաքում`«Ազոտ» գործարանում: 2013-ի հոկտեմբերին Rhosus-ը կալանվել էր Բեյրութի նավահանգստային իշխանությունների կողմից՝ օգտագործման կանոնների կոպիտ խախտումների համար:

NYT- ի փոխանցմամբ՝ նավը Բեյրութ էր մտել չկանխատեսված: Թերթը գրում է, որ 2015-ին դրա վրա այլևս բեռ չկար, իսկ 2018-ին նավը խորտակվել է նավահանգստի հյուսիսային մասում: Նշվում է, որ նիտրատը պահվում էր նավի խորտակման վայրից 450 մետր հեռավորության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները