Հոնկոնգի իշխանություններն ԱՄՆ պատժամիջոցներն «էներգիայի զուր վատնում» են անվանել

11:36   08 Օգոստոս 2020    308

Չինացի պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցները ոչ մի լավ բան չեն բերի Վաշինգտոնին եւ պետք է «էներգիայի վատնում» համարել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին շաբաթ օրը հայտնել է Հոնկոնգում Չինաստանի Կենտրոնական ժողովրդական կառավարության գրասենյակի ղեկավար Լո Հուեյնին:

«ԱՄՆ-ի կողմից վերջերս կիրառված պատժամիջոցները տարածվում են ինձ վրա: Ես արտերկրում ցենտ անգամ չունեմ, ուստի այդ միջոցները, իմ կարծիքով, պետք է ջանքերի զուր վատնում համարվեն»,- նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Ըստ պաշտոնյայի` պաշտոնավարման ընթացքում նա «արել է այն, ինչ պետք է աներ» իր երկրի եւ Հոնկոնգի համար: Լո Հուոյնին նաեւ կատակել է, որ կարող էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 100 դոլար ուղարկել, որպեսզի այդ միջոցները սառեցվեն, իսկ պատժամիջոցներն ինչ-որ կերպ արդարեցնեին իրենց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները