Պատգամավորի թեթև զգեստը զայրացրել է համացանցի օգտատերերին

12:25   08 Օգոստոս 2020    360

Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավոր Ռյու Խոչժոն օրենսդիր ժողովին ներկայացել է թեթև մինի զգեստով և առաջացրել քաղաքացիների զայրույթը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լենտան:

Համացանցի օգտատերերը հարձակվել են պատգամավորի վրա՝ նրան մեղադրելով նման միջոցառման համար ոչ համապատասխան հագուստ ընտրելու մեջ:

«Նա շուտով կգա աշխատելու բիկինիով», «Սա բա՞ր է»,-գրել են վրդովված օգտատերերը: Մյուսները կասկածի տակ են առել նրա արժանիքները՝ հիշեցնելով, որ 27-ամյա Խոչժոն խորհրդարանի ամենաերիտասարդ անդամն է:

Պատգամավորը բացատրել է, որ ինքը կրել է այդպիսի հագուստ, որպեսզի կոտրի օրենսդիրների՝ կոստյումներ կրելու ավանդույթը: Նա հավելել է, որ խորհրդարանի հեղինակությունը հիմնված չէ հագուստի վրա:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները