Բուլղարիայում հակակառավարական ակցիաները շարունակվում են

12:41   08 Օգոստոս 2020    319

Բուլղարիայում շարունակվում են հակակառավարական ակցիաները:

Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի և կառավարության հրաժարականը: Ակցիայի մասնակիցները մայրաքաղաքում փակել են գլխավոր խաչմերուկները:

Բուլղարիայում բողոքի ակցիաները սկիզբ էին առել դեռևս հուլիսի 9-ից, երբ նախագահական աշխատակազմում տեղի ունեցած խուզարկություններից հետո ձերբակալվել և հարցաքննվել էին կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով պատասխանատու պաշտոնյան և նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները