Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 129 մարդ է մահացել

14:04   08 Օգոստոս 2020    275

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 129 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 14 854 պացիենտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5212 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 882 347 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 6615 մարդ՝ ընդհանուր առմամբ, 690 207 պացիենտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները