Իտալիայում կարելի է տուն վարձել մեկ գիշերվա համար երկու եվրոյով

15:41   08 Օգոստոս 2020    309

Իտալիայի հարավում գտնվող Սան-Մաուրո-լա-Բրուկա կոմունայի իշխանությունները հատուկ արշավ են նախաձեռնել՝ զբոսաշրջիկներին և հնարավոր տան գնորդներին գրավելու համար:

Այստեղ այցելուներին բնակարաններ են հանձնում մեկ գիշերվա համար՝ 2 եվրոյով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ակցիան սկսվել է հուլիսի 25-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը: Ակցիայից օգտվողները սակայն պետք է իրենք իրենց ապահովեն սպիտակեղենով, բարձերով ու վերմակներով: Կոմունայի իշխանությունները հույս ունեն, որ ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի տեղական անշարժ գույքի ձեռք բերման նկատմամբ, որը վերջին տարիներին բավական էժանացել է: Սան-Մաուրո-լա-Բրուկայի կենտրոնում վերանորոգված բնակարանն այժմ կարելի է ձեռք բերել 25 հազար եվրոյով։

Չի բացառվում, որ ակցիան կերկարաձգվի մինչև Սուրբ Ծնունդ, հայտարարել է քաղաքապետարանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները