ԱՄՆ-ն և Թալիբանը ռազմական հաղորդակցման ալիք են ստեղծել

17:59   08 Օգոստոս 2020    308

ԱՄՆ-ն եւ արմատական ​​թալիբները ռազմական կապի ալիք են ստեղծել տվյալների փոխանակման համար:

Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով կազմակերպության քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Սուհեյլ Շահինին:

Ըստ նրա, եթե որեւէ խախտում է տեղի ունենում, թալիբները տեղեկացնում են ամերիկյան կողմին եւ հակառակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս տարվա փետրվարի վերջին ԱՄՆ-ն եւ «Թալիբան» արմատական ​​աֆղանական շարժումն ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին անգամ խաղաղության համաձայնագիր էին ստորագրել:

Պայմանավորվածությունների համաձայն` ամերիկյան զորքերը պետք է հեռանան Աֆղանստանից գործարքի կնքումից 14 ամիս անց: Ներկայումս ՆԱՏՕ-ի զինծառայողներն արդեն լքել են հինգ բազաները, որոնք տեղակայված են աֆղանական տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թալիբան  


Վերնագիրի այլ պիտակները