Կորեայում տեղատարափ անձրևների հետևանքով առնվազն 21 մարդ է մահացել

18:28   08 Օգոստոս 2020    306

Հարավային Կորեայում 46 օր տևած տեղատարափ անձրեւների հետևանքով առնվազն 21 մարդ մահացել է:

Հարավային Չոլլայի նահանգի ներկայացուցչի խոսքով՝ Սոմջին գետի մոտ 100 մետր ամբարտակը փլուզվել է և հեղեղել ամբողջ տարածքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի անտառային տնտեսության գործակալությունը սողանքների մասին նախազգուշացումների մակարդակը բարձրացրել է մինչև ամենաբարձր աստիճանի բոլոր շրջաններում, բացի Ջեջու առողջարանային կղզուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները