Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա

18:41   08 Օգոստոս 2020    373

Ղազախ գիտնականները, ովքեր կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութ են մշակել, փորձարկել են այն իրենք իրենց վրա:

«COVID-19-ի դեմ ղազախական ​​պատվաստանյութի յոթ մշակողներն ինքնակամ փորձարկել են այն իրենք իրենց վրա` վրավիրուսի հետ աշխատելիս անվտանգություն ապահովելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատվաստանյութը մշակվել է Կենսաբանական անվտանգության խնդիրների գիտահետազոտական ​​ինստիտուտում (ԿԱԽԳՀԻ)»,- պատմել են Ղազախստանի կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունում:

Ինստիտուտի տնօրեն Կունսուլու Զաքարիան նշել է, գիտնականներն իրենց լավ են զգում եւ շարունակում են աշխատել: Չակտիվացված պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումների արդյունքներն ուղարկվել են Դեղամիջոցների փորձաքննության ազգային կենտրոն` փորձագիտական ​​աշխատանքների համար, որոնք կավարտվեն մոտավորապես օգոստոսի կեսերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները