Բելառուսում ձերբակալել են նախագահական թեկնածու Տիխանովսկայայի նախընտրական շտաբի ղեկավարին

19:27   08 Օգոստոս 2020    311

Իրավապահ մարմինները Բելառուսում ձերբակալել են նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբի ղեկավար Մարիա Մորոզին:

«Ինչպես հայտարարվել է ձերբակալության պահին, Մորոզին ձերբակալել են վարչական գործընթացին մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ այսօր հանգստյան օր է, մինչև երկուշաբթի Մորոզն ազատ չի արձակվի»,- ասել է մամլո քարտուղարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները