ԱՄՆ-ում թոշակի անցած ոստիկանը 46 տարի անց գտել է իր վրա կրակած հանցագործին

20:17   08 Օգոստոս 2020    307

Հեռավոր 1974թ. Կոլորադոյի բանտերից մեկից փախուստի դիմած հանցագործը հայտնաբերվել է Նյու Մեքսիկոյի փոքրիկ քաղաքներից մեկում:

Հատկանշական է, որ տղամարդուն հայտնաբերելու հարցում գխավոր դերակատարում է ունեցել ոստիկանը, որին նա տարիներ առաջ զենքով կրակել էր ու վիրավորել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1971թ. Արչուլետան կրակել է Դենվերի ոստիկանության ծառայողի՝ Դարիլ Սինկուանտայի որովայնին: 1973թ. Արչուլետան դատապարտվել է ազատազրկման: Մեկ տարի անց նրան հաջողվել է փախուստի դիմել:

Տեղեկանալով այդ մասին՝ Սինկուանտան, թոշակի անցնելով, սեփական հետաքննություն է սկսել՝ հույս ունենալով հայտնաբերել հանցագործին:

«Քառասուն վեց տարի անց ես ստացա մի զանգ. այդ մարդն ինձ ասաց, որ կտա նրա հասցեն, ում փնտրում եմ»,-նշել է նախկին ոստիկանը՝ հավելելով, որ դրանից հետո Արչուլետան հայտնաբերվել ու ձերբակալվել է:

«Շատ կցանկանայի նստել ու զրույցել հետը, բայց ով գիտե՝ միգուցե նա չցանկանա հետս խոսել»,-նշել է նախկին ոստիկանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները