նախորդ ընտրություններում Թրամփի հաղթանակը կանխատեսած պրոֆեսորն այս անգամ կանխատեսել է նրա պարտությունը

20:38   08 Օգոստոս 2020    336

Վաշինգտոնում Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխտմանը, որը կանխատեսել էր նախագահներից վերջին հինգի հաղթանակը, կանխատեսում է արել նաև այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրությունների վերաբերյալ:

Փորձագետն իր տեսակետով կիսվել է The New York Times պարբերականի հետ՝ վստահություն հայտնելով առ այն, որ հաղթելու է դեմոկրատ Ջո Բայդենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լիխտմանը կանխատեսումներ անելիս հիմնվում է հետևյալ գործոնների վրա՝ տնտեսություն, զբաղեցրած պաշտոնը, սոցիալական հուզմունքն ու սկանդալները, ինչպես նաև թեկնածուների հմայիչ լինել-չլինելը:

«Ես հետևում եմ ընդհանուր պատկերին՝ անտեսելով սոցհարցումները, վերլուծությունները, թեկնածուների վարկանիշերի ամենաօրյա վերելքներն ու անկումները»,-նշել է պրոֆեսորը;

Հատկանշական է, որ Լիխտմանը1984թ. ի վեր անսխալ կանխատեսումներ է արել բոլոր նախագական ընտրությունների ելքի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, նա ինն անգամ ճիշտ կանխատեսում է արել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները