Լիբանանի զինվորականները ցուցարարներին ցրելու համար կրակ են բացել

21:08   08 Օգոստոս 2020    353

Լիբանանի անվտանգության ուժերը կրակ են բացել խորհրդարանի շենքի տարածքում՝ փորձելով ցրել ցուցարարներին:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը նաեւ հաղորդել էր, որ անկարգությունների մասնակիցները ներխուժել են Լիբանանի արտգործնախարարություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցի՝ կառավարության հրաժարականը եւ բարեփոխումներ պահանջելով:

Մարդկանց խմբերը զանգվածաբար քարեր եւ պայթուցիկներ են նետում ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ արցունքաբեր գազի տասնյակ նռնակներ են թռչում: Կարմիր խաչի եւ քաղաքացիական պաշտպանության մեքենաները աշխատում են Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող բախումների վայրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները