ՄՆ-ում անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 58 հազար դեպք

21:58   08 Օգոստոս 2020    367

Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 58 հազար նոր հաստատված դեպքեր, մահացել է 1243 մարդ, հայտնել է Զոնս Հոփկինսի համալսարանը, որը ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների եւ այլ բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալներով` ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 58.173 նոր դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զոն Հոփկինսի համալսարանից ստացված վերջին տվյալների համաձայն` համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4.942.746 դեպք, COVID-19-ից մահացել է ավելի քան 161.000 հիվանդ: Ավելի քան 1.6 միլիոն մարդ առողջացել է:

Ամբողջ աշխարհում, համալսարանի տվյալներով, գրանցվել է ավելի քան 19.4 միլիոն վարակման եւ ավելի քան 721 հազար մահվան դեպք: Վերականգնվածների թիվը գերազանցել է 11.7 միլիոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները