Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100 000-ը

22:23   08 Օգոստոս 2020    395

Բրազիլիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը օգոստոսի 8-ի դրությամբ հասել է 100 240-ի:

Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարավամերիկյան երկիրը երկրորդն է ողջ աշխարհում ինչպես «Քովիդ-19»-ից մահացության, այնպես էլ վարակման ցուցանիշներով: Այստեղ վարակման 2 988 796 դեպք է արձանագրվել, որից 21 732-ը՝ վերջին մեկ օրում:

Ավելի քան 2 մլն հիվանդ արդեն ապաքինվել է, ներկա պահին վարակակիր է 820 162 մարդ: Ավելի քան 212 մլն բնակչություն ունեցող երկրում ավելի քան 13.2 մլն թեստավորում է կատարվել համաճարակի ողջ ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները