Բեյրութում ցուցարարները ներխուժել են չորրորդ նախարարության շենք

09:44   09 Օգոստոս 2020    285

Բեյրութում ցուցարարները ներխուժել են Լիբանանի էներգետիկայի նախարարության շենք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ սա չորրորդ գերատեսչությունն է, որը գրավել են ցուցարարները: Ավելի վաղ նրանք մտել էին արտաքին գործերի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների շենքերը, ինչպես նաև Լիբանանի բանկերի ասոցիացիայի շենքը:

Ավելի քան 230 մարդ վիրավորվել է Բեյրութում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում՝ ըստ «Կարմիր խաչ»-ի թվիթերյան գրառումների: Նրանցից ավելի քան 60-ը տեղափոխվել են հիվանդանոցներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները