Հարավկորեացիների շուրջ 90 տոկոսն անհրաժեշտ է համարում պահպանել ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքը. հարցում

09:36   09 Օգոստոս 2020    252

Կորեայի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքի պահպանման օգտին, չնայած երկու երկրների հարաբերություններում ծագած լարվածությանը համատեղ ռազմական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ձախողման պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին են վկայում այն հարցախույզի արդյունքները, որը հունիսի 23-ից մինչեւ 25-ը Հարավային Կորեայի միջազգային փոխանակումների հիմնադրամի պատվերով անցկացվել է հազար հարավկորեացիների շրջանում:

Հարցման մասնակիցների 90 տոկոսը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի հետ դաշինքի պահպանումը: Հարցվածների 82 տոկոսը «լիովին կամ մասնակիորեն համոզվածէ» Կորեայի Հանրապետությունը պաշտպանելու խոստմանն ԱՄՆ-ի հանձնառության հարցում: Հարցման մասնակիցների 64 տոկոսը դաշինքը համարում է փոխշահավետ, իսկ 74 տոկոսը հանդես է գալիս Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զորքերի երկարաժամկետ տեղաբաշխման օգտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները