Չինաստանում զբոսաշրջիկների համար իջեցնում են տեսարժան վայրերի այցելության գները

09:53   09 Օգոստոս 2020    322

Շանդունի, Շանսիի, Հենանի, Շենսիի, Գույչժոուի եւ Հանսուի նահանգներում ավելի քան 500 զբոսաշրջային օբյեկտներ իջեցրել են տոմսերի գները՝ ավելի շատ այցելուներ ներգրավելու եւ հյուրընկալության ոլորտին աջակցելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Asia One-ին:

Մինչեւ տարեվերջ ճանապարհորդները տեսարժան վայրերը կկարողանան տեսնել 20-50 տոկոս զեղչով:

Էքսկուրսիաների մասնակիցների թիվը սովորականից կրկնակի կրճատվել է: Նրանք պետք է դիմակներ կրեն եւ նախքան զբոսաշրջային տարածք մտնելը պետք է ջերմաչափում անցնեն եւ հատուկ QR-կոդ ցույց տան՝ առողջության մասին տեղեկատվությամբ:

Օրինակ՝ Գույչժոու նահանգում կառավարությունը ապրիլ-հուլիս ամիսներին առաջարկել է անվճար տոմսեր բոլոր 420 տեսարժան վայրեր այցելելու համար: Այժմ այս իրավունքը վերապահված է միայն բժիշկներին, իսկ մնացածը մուտքի համար վճարում են ընդամենը 50 տոկոս: Ընդ որում՝ դրանք պետք է առցանց գնել:

Պաշտոնյաների խոսքերով՝ ճկուն գնային քաղաքականության շնորհիվ օբյեկտներում զբոսաշրջիկների թիվը երկու անգամ փոքր է անցյալ տարվա ցուցանիշներից: Հյուրեր ներգրավելու համար Չինաստանում տեսարժան վայրերը երկարացնում են իրենց աշխատանքի ժամերը, իրականացնում են ուղիղ հեռարձակումներ՝ օգտագործողներին ցուցադրելով իրենց հավաքածուներն ու յուրօրինակ ցուցանմուշները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները