Չեխիայի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 3 երեխա

10:08   09 Օգոստոս 2020    340

Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Բոհումին քաղաքում 13 հարկանի բնակելի շենքի 11-րդ հարկում հրդեհ է բռնկվել, հայտնում է РИА Новости- ն՝ վկայակոչելով ոստիկանության խոսնակ Լուկաս Պոպին: Դրա հետևանքով մահացել է 11 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:

Հստակեցվում է, որ մահացել են երեք մեծահասակ և երեք երեխա, որոնք բնակվում էին այն բնակարանում, որտեղ սկսվել էր հրդեհը, ինչպես նաև 12-րդ հարկում գտնվող բնակարանից հինգ մարդ:

Քաղաքապետի տեղակալ Տգոր Բրուզլը չի բացառել հրկիզումը:

Զոհերի քանակի առումով այս հրդեհը ամենաողբերգականն էր Չեխիայում 1990 թվականից ի վեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները