ԱՄՆ-ը չի ձգտում Չինաստանի հետ կոնֆլիկտի․ Էսփեր

13:21   09 Օգոստոս 2020    333

ԱՄՆ-ը չի ձգտում Չինաստանի հետ կոնֆլիկտի, Fox News-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարի Էսփերը։

«Մենք չենք ձգտում Չինաստանի հետ կոնֆլիկտի, սակայն մենք պետք է պաշտպանենք այն, ինչ ճիշտ է։ Մենք վերջապես պաշտպանում ենք մեր տնտեսական շահերը, արտերկրում մարդու իրավունքները, ապահովում ենք մեր անվտանգությունը, տարածաշրջանում հետաքրքրությունները»,-ասել է Էսփերը։

«Մենք խորին մտահոգություն ունենք այն հարցում, թե ինչպես է Չինաստանը հաղթահարել կորոնավիրուսը։ Մենք ակնկալում ենք թափանցիկություն, հասանելիություն եւ համագործակցություն, որպեսզի համոզվենք, որ մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, եւ անում ենք մեր ուժերի սահմանում ամեն ինչ դրա կրկնությունը կանխարգելելու համար»,-նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էսփեր  


Վերնագիրի այլ պիտակները