Լիբանանի ցուցարարները անվտանգության աշխատակցի են սպանել

14:23   09 Օգոստոս 2020    332

Լիբանանում զոհվել է մի իրավապահ: Ցուցարարները նրան հրել գցել են տեղի հյուրանոցի վերելակի հորանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բեյրութում վիրավորված ցուցարարների թիվը հասել է 143-ի:

Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը ցուցարարների ձեռքում է: Արտաքին գործերի նախարարության շենքը վերածվել է «հեղափոխության շտաբի», որը ղեկավարում է Լիբանանի բանակի պաշտոնաթող բրիգադային գեներալը, գրում է «Ռազմական դիտորդ» Տելեգրամ-ալիքը:

Բողոքի ցույցերը բռնկվել են նավահանգստում սխալ պահեստավորված սելիտրայի պայթյունից 4 օր անց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները