British Airways-ը 25 տոկոսի չափով հաստիքի կրճատում է իրականացնելու՝ համավարակի պատճառով

15:37   09 Օգոստոս 2020    340

Բրիտանական British Airways ավիաընկերությունը մեկ քառորդի չափով կրճատում է իր աշխատակազմը՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Sky News-ը։ Ընկերությունը նաեւ տեղեկացրել է այս մասին արհմիությանը եւ առաջիկա օրերին սկսելու է կրճատումները։ Նախօրեին ավիաընկերությունը արդեն իսկ հայտարարել էր, որ կարողացել է համաձայնության գալ վեց հազար աշխատակցի հետ, որոնք կամավորապես համաձայնել են դուրս գալ աշխատանքից։

Արհմիությունում սպասում են, որ կրճատումների մասին կիրազեկվի եւս չորս հազար աշխատակից։ Որոշ դեպքերում հնարավոր է նույնիսկ 50 տոկոսի չափով նվազեցվեն վճարման դրույքաչափերը։ Մեկ շաբաթ առաջ ավիաընկերությունը հրապարակել էր այս տարվա առաջին կեսի ֆինանսական զեկույցը, որով պարզ էր դարձել, որ համավարակը լրջորեն հարվածել է ընկերության ֆինանսական վիճակին։

Hayatsk.info

Հեշթեգներ: BritishAirways  


Վերնագիրի այլ պիտակները