Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել Լիբանանին բարեփոխումներ իրականացնել

18:04   09 Օգոստոս 2020    265

Բեյրութում ավերիչ պայթյուններից հետո Գերմանիան կտրամադրի Լիբանանին օգնություն 10 միլիոն եվրոյի չափով, հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մասը նախքան աղետալի վիճակում հայտնված երկրին օգնելու համար կազմակերպված հովանավորների միջազգային համաժողովը, հաղորդում է DW-ը։

«Բեյրութում մարդկանց օգնություն է պետք, նրանց հույս է անհրաժեշտ»,-հայտարարել է նա։ Մասի խոսքով՝ հովանավորների համաժողոը «կարեւոր ազդանշան է նախ ողբերգության հետեւանքով ուղղակիորեն տուժածների համար»։

Միաժամանակ նախարարը կոչ է արել Լիբանանի իշխանություններին բարեփոխումներ իրականացնել եւ հիշեցրել է, որ այդ երկիրը նաեւ նախքան Բեյրութում աղետը բախվել է հսկայական խնդիրների հետ։ «Առանց խիստ անհրաժեշտ բարեփոխումների չեն կարող լինել ո՛չ հիմնարար փոփոխություններ, ո՛չ կայունություն»,-ընդգծել է նա։ Մասը նաեւ կանգնել է Լիբանանի ժողովրդի կողքին, որոնք պահանջում են լուծել նախկին կոնֆլիկտներն ու հաղթահարել առանձին խմբերի շահերը։ Բեյրութում աղետը կարող է դառնալ նոր սկզբի համար շարժառիթ, ընդգծել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութում տեղի է ունեցել միմյանց հաջորդող երկու պայթյուն։ Ինչպես հայտարարել են իրավապահ մարմիններում, պայթել է ավելի քան 2700 տոննա ամոնիումի սելիտրա, որը վեց տարի պահվել է պահեստներից մեկում առանց համապատասխան անվտանգության միջոցներն ապահովելու։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 158 մարդ, եւս շուրջ 6 000 մարդ է տուժել, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Բեյրութում սահմանվել է երկշաբաթյա արտակարգ դրություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները