Բելառուսի նախագահական ընտրություններում մասնակցությունը կազմել է 73,4 տոկոս 16.00-ի դրությամբ

19:20   09 Օգոստոս 2020    262

Բելառուսի նախագահական ընտրություններում մասնակցությունը 16.00-ի դրությամբ կազմել է 73,4 տոկոս, հայտնել է ԿԸՀ փոխնախագահ Վադիմ Իպատովը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Այն ընտրատեղամասերում, որոնք տեղակայված են հանգստյան տներում, բուժհաստատություններում, զորամասերում, քվեարկությունն ավարտված է։ «Այդ տեղամասերում մեկնարկել է ձայների հաշվարկը»,-տեղելացրել է Իպատովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչ վերաբերում է արտերկրյա ընտրատեղամասերում քվեարկության տվյալներին, ապա ԿԸՀ-ն կստանա դրանք օգոստոսի 10-ին՝ 15.00-ին։ «Դրանք կներառվեն վերջնահաշվարկում, որը կհաստատի Կենտրոնական ընտրահանձնաժողովը»,-նշել է Վադիմ Իպատովը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները