Ռոնալդուն գործակալին խնդրել է տարբերակներ գտնել «Յուվենտուսից» հեռանալու համար

19:31   09 Օգոստոս 2020    705

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ֆրանսիական «Լիոնի» արգելքը չհաղթահարելուց (0։1, 2։1) հետո Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է տարբերակներ գտնել թուրինյան ակումբից հեռանալու համար, հաղորդում է Footmercato.net-ը։

Երկու անգամ Իտալիայի չեմպիոնի կոչումը նվաճած Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի փլեյ-օֆֆում խփել է «Յուվենտուսի» բոլոր գոլերը․ 3-ը՝ «Աթլետիկոյին», 2-ը՝ «Այաքսին», 2-ը՝ «Լիոնին», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մենդեշն արդեն բանակցել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ եւ չի բացառվում, որ արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռոնալդուն տեղափոխվի Փարիզ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները