NASA-ն ներկայացրել է Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով ավերածությունների քարտեզը

19:57   09 Օգոստոս 2020    264

NASA-ն օգտագործել է արբանյակային տվյալները օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով ավերածությունների քարտեզը կազմելու համար։

Քարտեզը ստեղծելու համար օգտագործվել են Եվրոպական տիեզերական գործակալության Copernicus Sentinel արբանյակներից մոդիֆիկացված տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տվյալները վերլուծվել են NASA Advanced Rapid Imaging and Analysis (ARIA) խմբի Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Տիեզերական գործակալության ռեակտիվ շարժման լաբորատորիայում։ Գործընթացին մասնակցել է նաեւ Սինգապուրի աստղադիտարանը։

«Այդօրինակ քարտեզները կարող են օգնել պարզել, թե որքան ուժգին են տուժել շրջանները, որտեղ մարդկանց կարող է օգնություն անհրաժեշտ լինել»,-ասվում է NASA-ի հայտարարության մեջ։

Քարտեզի վրա առավելապես վնասված շրջանները ներկայացված են կարմիրով, միջին աստիճանի տուժածները՝ նարնջագույնով։ NASA-ի տվյալներով՝ յուրաքանչյուր գունային պիքսելը ներկայացրել է 33 յարդ ծավալով մակերես։

Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում, որի հետեւանքով զոհվել է 158 մարդ, շուրջ 5000-ը՝ վիրավորվել, մայրաքաղաքի ափն ավիրվել է, տուժել են հարյուրավոր շենքեր։

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները