Գիտնականները չեն բացառում Մարսի վրա տասնյակ կիլոմետրեր ձգվող քարանձավների առկայությունը

21:16   09 Օգոստոս 2020    285

Պադուայի և Բոլոնիայի համալսարանների իտալացի գիտնականները չեն բացառում հսկա քարանձավների առկայությունը Լուսնի և Մարսի վրա, որոնցում ապագայում կարող են ապրել երկրագնդի բնակիչները:

Դրանք, այսպես կոչված լավայի խողովակներ են՝ ձևավորված հրաբխային ժայթքումների ժամանակ լավային հոսքերի միջոցով, ասվում է Earth-Science Reviews ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք կարող ենք գտնել լավային խողովակներ ոչ միայն երկրագնդի, այլև՝ Լուսնի և Մարսի վրա. այդ են վկայում կատարված բարձր որակի լուսանկարները»,-պարզաբանել է հետազոտության հեղինակ Ֆրանչեսկո Սաուրոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնել է համահեղինակ Ռիկարդո Պոզզոբոնը, իրենք տեղանքի թվային մոդելի կիրառմամբ համեմատել են լուսնային ու մարսյան լավային խողովակները: Համեմատությունների արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ մարսյան և լուսնային խողովակները կարող են 100-1000 անգամ ավելի ծավալուն ու խորը լինել, քան Երկրագնդի վրա հանդիպողները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները