Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին

21:25   09 Օգոստոս 2020    268

Ամերիկյան Facebook ընկերությունը հայտարարել է իր Instagram սոցիալական ցանցի հիման վրա ամբողջ աշխարհում Instagram Reels ծառայության գործարկման մասին, որը նման է չինական TikTok հավելվածին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք ներկայացնում ենք Instagram Reels-ը՝ նոր ծառայություն Instagram-ում՝ կարճ ժամանցային տեսահոլովակներ ստեղծելու եւ դիտելու համար»,- ասված է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

15 վայրկյան տեւողությամբ տեսանյութ նկարահանելու համար բավական է Instagram-ի բջջային հավելվածում բացել տեսախցիկը եւ ներքեւում տեղադրված վահանակի վրա ընտրել համապատասխան գործառույթը: Հեղինակը կկարողանա օգտագործել տեսամոնտաժի տարբեր գործիքներ եւ երաժշտություն ընտրել ձայներիզից: Հնարավոր է տեսանյութը ձայնագրել սեփական ձայնով (հետագայում այն կարելի է հասանելի դարձնել այլ օգտատերերին):

Ինչպես եւ TikTok-ում, Instagram Reels-ում տեսանյութերը կարող են լինել կամ մասնավոր, կամ հասանելի սոցիալական ցանցի բոլոր օգտատերերին՝ դրա համար պարզապես անհրաժեշտ է համապատասխան կերպով փոխել կարգավորումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Instagram   TikTok  


Վերնագիրի այլ պիտակները