Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում

09:01   10 Օգոստոս 2020    200

Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում։

Աճուրդի գծով մասնագետ Էնդրյու Սթոուն հայտնել է, որ ակնոցը, որը գնահատվում է ավելի քան 15 000 ֆունտ ստերլինգ, ընկերության ամենակարեւոր գտածոն էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով՝ սեփականատերը «գրեթե սրտի կաթված է ստացել», երբ նրան հայտնել են դրա արժեքը։ Նա նշել է, որ սեփականատերն ասել է իրեն, որ ակնոցը փոխանցվել է սերնդեսերունդ իր ընտանիքում, երբ նրա բարեկամները հանդիպել են Գանդիին 1920-ականներին Հարավային Աֆրիկա նրա այցի ժամանակ։ «Մենք ուսումնասիրել ենք ամսաթվերը, անգամ օրը, երբ Գանդին սկսել է կրել ակնոցը»,-ասել է նա։ Դա, ամենայն հավանականությամբ, նրա առաջին ակնոցներից էր»։

Սթոուն ասել է, որ ակնոցն առաջացրել է մեծ հետաքրքրվածություն, հատկապես, Հնդկաստանում։

Ակնոցը կվաճառվի առցանց աճուրդի միջոցով օգոստոսի 21-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները