Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարել է քվեարկության նախնական տվյալները

09:41   10 Օգոստոս 2020    226

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՌՒԱ «Նովոստին»։ ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան նշել է, որ ըստ ձայների նախահաշվարկի՝ առաջատար դիրքում է շարունակում մնալ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան երկրորդ հորիզոնականում է՝ ձայների մեծ տարբերությամբ:

Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ անցկացվեցին: Ըստ exit poll-ի հարցման առաջին տվյալների՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 26 տարի ղեկավարում է երկիրը, հավաքել է ձայների 79,7%: Բելառուսի մի շարք քաղաքներում բողոքի չարտոնված հավաքներ են սկսվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները