Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Վաղ թե ուշ, հայկական օկուպացիան կավարտվի

09:47   09 Օգոստոս 2020    292

«Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիան և դրա հետևանքների վերացումը մեզ համար հանդիսանում են առաջնային»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է՝ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան հայրենի հողեր: Պետք է ապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Եվ բանակցությունները պետք է տարվեն ըստ էության: Չի կարելի նմանակել բանակցային գործընթացը: Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, մենք մեծ ակնկալիքներ ունենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Նրանք պետք է իրական գործընթաց իրականացնեն իրենց մանդատի համաձայն: Անթույլատրելի է սահմանափակվել՝ միայն շփման գծում կամ երկու պետությունների միջև սահմանին հրադադարի պահպանման ռեժիմի մոնիտորինգով», - նշել է նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջեյհուն-Բայրամով  


Վերնագիրի այլ պիտակները