Թրամփն ԱՄՆ-ում հարկային արձակուրդներ է հայտարարել աղքատների համար

10:56   10 Օգոստոս 2020    261

ԱՄՆ-ի ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները մինչև տարեվերջ եկամտահարկ չեն վճարի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա, համապատասխան հրամանագիրը ստորագրվել է շաբաթ օրը, օգոստոսի 8-ին: «Ես աշխատավարձի հարկերի հարկային արձակուրդ եմ տրամադրում այն ամերիկացիներին, որոնք տարեկան 100 հազար դոլար-ից պակաս են վաստակում», – ասել է Թրամփը:

Նա նշել է, որ այս հարկային արձակուրդները, ամենայն հավանականությամբ, կսկսեն գործել հետին թվով՝ օգոստոսի 1-ից և կտևեն մինչև այս տարվա վերջ:

«Եթե ես վերընտրվեմ նոյեմբերի 3-ին, ես նախատեսում եմ չեղարկել այդ հարկերը, ինչպես նաև իջեցնել աշխատավարձի հարկը: Այլ կերպ ասած, ես կերկարաձգեմ արձակուրդները և վերջ կդնեմ հարկին», – հայտարարել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները