Պակիստանում ավելի քան 60 մարդ Է զոհվել անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով

12:24   10 Օգոստոս 2020    253

Պակիստանում վերջին երեք օրն առնվազն 64 մարդ Է դարձել մուսոնային անձրեւների եւ հեղեղումների զոհ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օգոստոսի 10-ին այդ մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը: Պակիստանի Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային վարչության տվյալներով՝ ամենից շատ թվով զոհվածները Խայբեր Փախթունխվայի հյուսիս – արեւմտյան նահանգում են:

Տարածաշրջանում խախտված Է կապը հեղեղված շրջանների հետ, գետերի վարարումը ոչնչացրել Է հարյուրավոր բնակելի տներ, քանդել կամուրջներ եւ Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի հենարաններ:

Սինդի հարավային նահանգում ջրանցքներից մեկի ամբարտակի ճեղքումը հանգեցրել Է մարդկային զոհերի եւ մի քանի գյուղերի ջրածածկման: Դրանց բնակիչների տարահանմանը ներգրավել են բանակային ստորաբաժանումներ եւ ուղղաթիռներ: Աղետի գոտում բացել են շարժական հոսպիտալ, որտեղ օգնություն Է ցույց տրվում տուժածներին: Անձրեւները կազմալուծել են բնականոն կյանքը Պակիստանի խոշորագույն քաղաքներ Կարաչիում եւ Լահորում: Մեգապոլիսների փողոցները ծածկված են ջրով, հորդացումը լրջորեն դժվարացրել Է տրանսպորտի եւ քաղաքային ծառայությունների աշխատանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները