Իրանում հայտարարել են, որ Լիբանանում որոշ բողոքավորների հրահրում են արտասահմանից

12:38   10 Օգոստոս 2020    281

Լիբանանում բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ աջակցություն են ստանում արտասահմանից:

Օգոստոսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բնական Է, որ այդպիսի խոշոր պատահարից հետո (խոսքը վերաբերում Է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին – ծանոթ. խմբ.) մարդիկ դժգոհ են,- ասել Է նա:- Սակայն մարդկանց որոշ խմբերի դրդում են արտասահմանից որոշակի նպատակներով»: ՝ Բեյրութի կենտրոնում փողոցային բողոքները շարունակվում են երկրորդ օրը:

Օգոստոսի 8-ին ընդհարումները կրել են կատաղի բնույթ, օրվա արդյունքներով, ինչպես հայտնել Է քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, վիրավորվել Է 490 մարդ, այդ թվում շուրջ 70 ոստիկան: Բանակի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Բեյրութում անկարգությունների ճնշման ժամանակ վիրավորվել Է 105 զինծառայող, այդ թվում ութ սպա: Բողոքի շարժման մասնակիցները, որոնց պաշտպանում Է ընդդիմությունը, պահանջում են տեխնոկրատ Հասան Դիաբի գլխավորած կառավարության հրաժարականը, վաղաժամկետ ընտրություններ եւ օգոստոսի 4-ին Բեյրութի նահահանգստում տեղի ունեցած պայթյունի միջազգային հետաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները