Գիտնականները հայտնել են պարապության օգտակարության մասին

13:57   10 Օգոստոս 2020    255

Միացյալ Նահանգների Սենթ Լուիսի համալսարանի փորձագետները հետազոտություն են անցկացրել և եզրակացրել, որ պարապ մնալը երբեմն օգտակար է:

Նրանք հավաքագրել են կամավորների, որոնց մի խումբը ծանրաբեռնված է եղել գործերով, իսկ մյուսը՝ պարապության է մատնվել: Առաջին խմբի կամավորների մոտ, որոնք կարճ ժամանակահատվածում ստիպված էին շատ գործեր անել, նկատվել է ցրվածություն, մոռացկոտություն և ուշադրության վատ կենտրոնացում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսկ «պարապների» խմբի կամավորների ուղեղի աշխատանքն ակտիվացել է: « Ցանցի հանգույցներում ակտիվությունը միաժամանակյա է, այսինքն՝ ուղեղի աշխատանքի պասիվ ռեժիմի ցանցի բոլոր հատվածները սկսում են գործել ներդաշնակորեն», իսկ նեյրոնները «կրակում են» գործողության ներուժով»,- ասվում է ուսումնասիրության մեջ:

Գիտնականները շեշտել են, որ հանգստի ժամանակ մարդու գլխում հաճախ են լավ մտքեր և ոչ ստանդարտ գաղափարներ ծնվում:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները