Վրաստանի նախագահը հայտարարել է, որ երկրում քրեածին իրավիճակը կայուն է համարում

14:07   10 Օգոստոս 2020    274

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում քրեածին իրավիճակը կայուն է համարում, հաղորդում է JNews-ը:

«Ես ապրել եմ այլ վայրերում եւ գիտեմ՝ ինչ է քրեական վիճակը: Ցավոք, դա ամենուր է: Վրաստանում քրեական վիճակն այդքան ծանր չէ, ինչպես ցանկանում են ցույց տալ որոշ հեռուստաալիքներ»,-ասել է նա:

Նախագահը կարծիք է հայտնել, որ նման լուսաբանումը բացասաբար կազդի երիտասարդների եւ նրանց հոգեկանի վրա:

Նա նաեւ ասել է, որ պետք է հանդարտվել եւ պատասխանատու լինել, թույլ չտալ իրավիճակի վատթարացում:

Ընդդիմությունը քննադատել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը Ախալքալաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները