Արգենտինան հետաձգել Է Ռուսաստանի հետ համատեղ ԱԷԿ-ի կառուցումը

14:49   10 Օգոստոս 2020    238

Արգենտինան հարկադրված Է եղել հետաձգել Է Ռուսաստանի հետ համատեղ ատոմային Էլեկտրակայանի կառուցման պլանավորումը երկրում ստեղծված տնտեսական խնդիրների պատճառով, սակայն դեռեւս շահագրգռված Է նախագծով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռուսաստանում Արգենտինայի դեսպան Ռիկարդո Լագորիոն:

«Մենք հենց նոր ձեռք բերեցինք շատ հաջող համաձայնագիր, սակայն Արգենտինայի համար բեկումնային պահ Է տնտեսության մեջ: Այդ պլանները նկատի չեն առնվել տնտեսական եւ ֆինանսական հանգամանքների պատճառով, եւ այդ վիճակը կպահպանվի մոտ ապագայում: Դրանք (պլանները) դեռեւս քննարկվում են, դեռեւս հետաքրքրություն են ներկայացնում:

Հնարավոր Է՝ դրանք հարկադրված կլինեն փոքր-ինչ երկար սպասել»,-հայտարարել Է Լագորիոն: Ավելի վաղ «Ռուսատոմ Օվերսիզ»-ի (մտնում Է «ՌՈսատոմ»-ի մեջ) ղեկավար Եվգենի Պակերմանովը հայտնել Էր այն մասին, որ Ռուսաստանը եւ Արգենտինան քննարկում են փոքր հզորությամբ վերջրյա եւ ցամաքային ատոմային Էլեկտրակայանի համատեղ կառուցման հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները