Հրվ. Կորեայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 31, անհետ կորել՝ 11 մարդ

17:51   10 Օգոստոս 2020    351

Հարավային Կորեայում անձրևները առաջացրել են ջրհեղեղներ և սողանքներ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, ևս 11-ը համարվում են անհետ կորած:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է «Յոնհապը»։

Հանգստյան օրերին Գվանգժու քաղաքում և Հարավային և Հյուսիսային Չոլլա նահանգներում 13 մարդ է մահացել: 11 քաղաքներում և նահանգներում գտնվող շուրջ 7 հազար մարդ ջրհեղեղի և փլուզման վտանգի պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները, ևս 3,4 հազար քաղաքացի դեռ շարունակում է մնալ ժամանակավոր կացարաններում:

Աղետը վնասել է մոտ 14 հազար բնակելի և հասարակական շենք, ինչպես նաև մոտ 4,3 հազար կամուրջ և մայրուղիների հատվածներ։ Մոտ 25 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հող է անցել ջրի տակ:

Եղանակային կանխատեսումներով՝ տարածաշրջանում անձրևը միայն կուժեղանա, քանի որ Չանգմին թայֆունը մոտենում է Կորեական թերակղզուն: Երեքշաբթի առավոտյան այն կանցնի Չեդժուդո կղզու շրջակայքով, այնուհետև կհասնի երկրի հարավային ափ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀարավայինԿորեա  


Վերնագիրի այլ պիտակները