Չինաստանը բողոք է հայտնել մի շարք երկրների Հոնկոնգի պատճառով

15:15   10 Օգոստոս 2020    272

Չինաստանը ներքին գործերին միջամտություն է համարել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունն այն մասին, որ ՉԺՀ-ն խախտում է Հոնկոնգի ինքնավարությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն Էին տարածել, որում ՉԺՀ-ին մեղադրել են Հոնկոնգի ինքնավարությունը խախտելու մեջ՝ կապված ազգային անվտանգության մասին օրենք ընդունելու հետ, որը, նրանց պնդմամբ, «խաթարում է Հոնկոնգի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունը»:

Նաեւ հինգ երկրները դատապարտել են ինքնավարության խորհրդարանական ընտրությունների հետաձգումը, որը, նրանց խոսքով, վնասում է ժողովրդավարական գործընթացը: «Կանադայի եւ մյուս երկրների արտգործնախարարները օգոստոսի 9-ին հրապարակել են հայտարարություն, որում կրկին անպատասխանատու հայտարարություններ են արել Հոնկոնգի վերաբերյալ՝ կոպտորեն միջամտելով Չինաստանի ներքին գործերին: Չինական կողմը խիստ դժգոհություն եւ վճռական բողոք է հայտնում»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կանադայում Չինաստանի դեսպանության կայքում:

Դեսպանությունում նշել են, որ Հոնկոնգի վարչակազմը որոշում է ընդունել խորհրդարանական ընտրությունները հետաձգել համաճարակաբանական դժվային իրադրության պատճառով՝ բնակիչների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, իսկ ազգային անվտանգության մասին օրենքը վերացրել է թերությունը Հոնկոնգի օրենդրության մեջ, այն նպաստելու է խաղաղության ու անվտանգության երկարաժամկետ ապահովմանը տարածաշրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները