Բաղդադի օդանավակայանից հանվել են խիստ վտանգավոր նյութերով բեռները

16:17   10 Օգոստոս 2020    344

Իրաքի իշխանությունները հայտարարել են Բաղդադի միջազգային օդանավակայանից հատկապես վտանգավոր նյութերով բեռների տեղափոխման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Baghdad al-Youm-ին:

«Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի կարգադրության համաձայն ստեղծվել է արտակարգ իրավիճակների հանձնաժողով՝ սահմանային բոլոր կետերում, ներառյալ՝ ցամաքային, ծովային, օդային, բարձր ռիսկային նյութեր հայտնաբերելու և բնակավայրերից դրանց հետագա հեռացման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Երկրի ՊՆ ռազմատեխնիկական ստորաբաժանման ղեկավարությանը հանձնարարվել է առավելագույն նախազգուշական միջոցներով այդ նյութերը հանել օդանավակայանի բեռների համար նախատեսված հատվածից:

Ինչպես նշվել է, «տեղափոխման գործընթացն իրականացվել է արագ և արհեստավարժորեն, և առաքվել է անվտանգ նպատակակետ՝ ռազմատեխնիկական դեպարտամենտի պահեստ»:

Հայտարարության մեջ հստակ նշված չէ, թե կոնկրետ ինչ նյութերի ու քանակի մասին է խոսքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաղդադ  


Վերնագիրի այլ պիտակները