Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է ցույցերի ընթացքում զոհի մասին լուրերը

16:29   10 Օգոստոս 2020    318

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հերքել է այն լուրերը, թե Մինսկում տեղի ունեցած բախումների ընթացքում ցուցարար է զոհվել:

TASS գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան հայտնել է, որ զոհեր չկան:

Ավելի վաղ իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել էին, որ գիշերը տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ավտոմեքենան մխրճվել է Մինսկում հավաքված ցուցարարների ամբոխի մեջ, և վրաերթից ցուցարարներից մեկը մահացել է:

Ըստ Բելառուսի ՆԳՆ-ի՝ երկրի տարբեր քաղաքներում ակցիաների ընթացքում 3000 հազար մարդ է ձերբակալվել, որոնցից 1000-ը՝ Մինսկում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների և ոստիկանների նկատմամբ բռնության մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է DW պարբերականը՝ ձերբակալվածների շարքում կան նաև ռուս լրագրողներ, որոնց արտաքսել են Ռուսաստան, ինչպես նաև 10 տարով զրկել Բելառուս մուտքի իրավունքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները