Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել Է Լիբանանի գլխավոր խնդիրը

17:22   10 Օգոստոս 2020    387

«Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրուլլան Լիբանանի գլխավոր խնդիրա Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Իսրայելի պաշտպանության նախարար եւ փոխարինող վարչապետ Բենի Գանցը՝ հանդես գալով արտաքին գործերի եւ պաշտանության կոմիտեի նիստում:

«Թեեւ Նասրուլլան մեր մեծ թշնամին Է հյուսիսային ճակատում, ամենամեծ խնդիրը նա իրենից ներկայացնում Է Լիբանանի համար՝ Լիբանանի ներսում: Մենք տեսնում ենք ողբերգությունը, որը պատահել Է Լիբանանում: Իսրայել պետությունն առաջարկել Է օգնություն եւ աջակցություն»,-Գանցի հայտարարությունը մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը:

«Մտածեք, թե ինչ տեղի կունենա, եթե դա կրկնվի իրանական զենքի հետ լիբանանյան գյուղերում: Լիբանանում մեկ տանիքի ներքո կան հյուրասենյակներ եւ սենյակներ՝ հրթիռները պահելու համար: Իսկ եթե այդ հրթիռը պայթի, հյուրասենյակը նույնպես կքանդվի, եւ Լիբանանի քաղաքացիական հասարակությունը բարձր գին կվճարի: Որպես ռազմական գերատեսչություն մենք բախվում ենք թշնամիների հետ, որոնք զենք են պահում քաղաքացիական օբյեկտներում: Եթե մեզ այլ ընտրություն չթողնեն, բացի կռվելուց, դա կարող Է հանգեցնել ծանր հետեւանքների»,-հավելել Է Գանցը:

Անցած շաբաթ «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան հեռուստաուղերձում հայտարարել Էր, որ Բեյրութի նավահանգստում, որտեղ տեղի Է ունեցել հզոր պայթյուն, «Հըզբոլլահ» շարժման զենքի առկայության մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, այդ լուրերը կոչված են քաղաքականացնելու ողբերգությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները