Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈՒ-ի կործանիչները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել. VIDEO

17:11   10 Օգոստոս 2020    625

«TurAz Qartalı - 2020» ադրբեջանա-թուրքական համատեղ թռիչքային մարտավարական զորավարժությունների առաջին փուլի շրջանակներում՝ Ադրբեջանի և Թուրքիայի Ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) կործանիչների անձնակազմերը իրականացրել են ուսումնական թռիչքներ:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունում, զորավարժությունների փուլի սցենարի համաձայն՝ ռազմական օդաչուները մշակել են աերոբատիկայի տեխնիկա, ինչպես նաև զույգային և օղակային թռիչքներ:

Մարտական ինքնաթիռների անձնակազմերը հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները:






Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները