Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ կան

20:22   10 Օգոստոս 2020    304

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ կան, չնայած որ աշխարհում վարակման մոտ 20 միլիոն դեպք կա, իսկ մահվան դեպքերի թիվը մոտենում է 750 000-ի:

«Ես գիտեմ, որ ձեզանից շատերը սգում են, եւ որ սա աշխարհի համար դժվար պահ է»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը: «Բայց ես ուզում եմ հստակություն մտցնել՝ կան հույսի կանաչ ծիլեր, եւ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում երկիրը, տարածաշրջանը, քաղաքը կամ ավանը, երբեք ուշ չէ Covid-19-ի բռնկմանը հակադարձելու համար», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքերով՝ Հարավարեւելյան Ասիայի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի եւ Կարիբյան կղզիների ու Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի որոշ երկրներ կարողացել են վաղ փուլում ճնշել վիրուսը:

Նա նշել է, որ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի մեծ բռնկումներ են գրանցվել, եւ նրանք նույնպես կարողացել են ճնշել այն: Նա այս երկրներում նոր դեպքերի նվազումը բացատրել է առաջնորդների «վճռական եւ ճշգրիտ» գործողություններով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները