Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է 3 հազար ցուցարարի ձերբակալության մասին

20:35   10 Օգոստոս 2020    350

Բելառուսի ՆԳՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո կիրակի գիշերը – լույս երկուշաբթի սկսված բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 3000 մարդ:

«Դրանցից մոտ հազարը Մինսկում են, իսկ երկու հազարից ավելին՝ հանրապետության մյուս շրջաններում», – ասվում է հայտարարության մեջ:

Բախումների ընթացքում տուժել են 50 քաղաքացի և 39 ոստիկան, ոմանք հոսպիտալացվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները