Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Պոմպեոյի հետ քննարկել է «Հյուսիսային հոսք-2»-ի հետ կապված պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքները

20:54   10 Օգոստոս 2020    344

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հայտարարել է, որ անձամբ կապ է հաստատել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որպեսզի քննարկի «Հյուսիսային հոսք-2» նախագծում մասնակության համար պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքները:

Մաասը հայտնել է, որ զանգել է Պոմպեոյին, որպեսզի քննարկի նամակը, որն անցած շաբաթ ուղարկել են Թեդ Քրուզը, Թոմ Քոթթոնը եւ Ռոն Ջոնսոնը: Նամակն ուղղված էր Faehrhafen Sassnitz GmbH ընկերությանը՝ Մուկրան նավահանգստի օպերատորին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա զրույցի այլ մանրամասներ չի հայտնել:

Նավահանգիստը առանցքային կետ է նավերի համար, որոնք մասնակցում են գազամուղի կառուցման նախագծին, որով բնական գազ է մատակարարվելու Ռուսաստանից դեպի Գերմանիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները