ՕՄՕՆ-ի ուժերը մոտենում են Մինսկի կենտրոնին. քաղաքում ձերբակալություններ են սկսվել

21:27   10 Օգոստոս 2020    354

Մինսկում ձերբակալություններ են տեղի ունենում:

Իրավապահները, որոնք շրջափակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, մանրամասնորեն ստուգում են լրագրողների փաստաթղթերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնտեղ մետաղական արգելապատնեշներ են տեղադրվել: Քաղաքի կենտրոնին է մոտեցվում նաև ուժայինների հատուկ տեխնիկան: Քաղաքում խափանվում է բջջային կապի աշխատանքը:

Աղբյուրի փոխանցմամբ` իրավիճակը դեռևս հանգիստ է, մարդկանց մեծ հավաքներ չեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրի խոշոր քաղաքներում զանգվածային ցույցեր են մեկնարկել: Հավաքվածներին ցրելու համար ուժայինները լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները