Իրանում կորոնավիրուսի տարածման տվյալներն իրական թվի 5 տոկոսն են միայն

21:38   10 Օգոստոս 2020    440

Իրանում կորոնավիրուսի տարածման պաշտանական տվյալներն իրական թվի միայն 5 տոկոսն են:

Վերջինս հավելել է, որ կառավարությունը մեկ ամիս շարունակ «թաքցրել է» համաճարակի բռնկումը: «Իրանի պաշտոնական տվյալները «ծրագրված են» և չեն կարող վստահելի լինել, դրանք ներկայացնում են իրական տվյալների մեկ քսաներորդը (հինգ տոկոսը)»,- ասել է համաճարակաբան, Իրանի հակակորոնավիրուսային պայքարի խմբի անդամ Մոհամմադրեզա Մահբուբֆարն իրանական Jahan-e Sanat օրաթերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը երկուշաբթի հաղորդել է, որ օրաթերթի թողարկումը կասեցվել է հարցազրույցի հրապարակումից հետո:

Համաճարակաբանը նշել է, որ կառավարությունը թաքցրել է կորոնավիրուսի բռնկումը` ելնելով «քաղաքական և անվտանգության» նկատառումներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները