Սենատորները ԱՄՆ իշխանություններին կոչ են արել վերացնել ԵՄ-ից սննդի եւ խմիչքների 25%-անոց տուրքերը

09:13   11 Օգոստոս 2020    121

ԱՄՆ 13 սենատորներից բաղկացած խումբը դիմել է ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի գրասենյակին՝ խնդրելով վերացնել ԵՄ-ից սննդի եւ ալկոհոլային խմիչքների վրա դրված 25%-անոց տուրքերը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մի փաստաթուղթ, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ:

Յոթ հանրապետական եւ վեց դեմոկրատ սենատորներ, այդ թվում՝ Ռոբերտ Մենենդեսը, Ջոն Բարասոն, Քորնի Գարդները եւ Սյուզան Քոլինզը, իրենց նամակում նշել են, որ «Ամերիկյան ռեստորանները, ռիթեյլերները, նպարեղենի խանութները, ներմուծողները եւ մատակարարները լուրջ տնտեսական դժվարություններ ունեն՝ կապված ապրանքների թանկացման հետ», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նամակում քաղաքական գործիչները նշում են, որ այդ մթերքների պահանջարկը նվազել է, ինչի հետեւանքով ներմուծողներն ու մատակարարները ստացել են մեկ ամսվա վաղեմության ապրանքներ, որոնցից շատերն արագ փչացող են եւ գտնվում են պահեստներում կամ ԱՄՆ-ի ճանապարհին։

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները